Hosea 11:9 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իմ սաստիկ բարկութիւնս պիտի չգործադրեմ։ Եփրեմը կրկին պիտի չաւերեմ, Քանզի ես Աստուած եմ եւ ո՛չ թէ մարդ, Քու մէջդ եղող Սուրբը ես եմ Ու բարկութեամբ պիտի չգամ՝ ՝։
Armenian 2018
Ես չեմ գործադրելու իմ սաստիկ բարկությունը, կրկին չեմ ավերելու Եփրեմին. որովհետև ես Աստված եմ և ոչ թե մարդ, Սուրբը ձեր մեջ, և զայրույթով չեմ գալու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ես չեմ գործադրել իմ բորբոքած բարկութիւնը, կրկին չեմ աւերել Եփրեմին. որովհետեւ ես Աստուած եմ եւ ոչ թէ մարդ. քո միջումը Սուրբ եմ, եւ չեմ գալ գրգռմունքով։
Armenian Eastern Bible 1994
Սիրտս շուռ եկաւ, գութս շարժուեց, եւ իմ սաստիկ բարկութեան թելադրանքով չեմ վարուի ու չեմ թողնի, որ Եփրեմը ջնջուի,
Armenian NEA
Ըստ իմ սաստիկ բարկության չեմ վարվի ու չեմ թողնի Եփրեմին ջնջեն, քանի որ ես Աստված եմ և ոչ մարդ, Սուրբ՝ ձեր մեջ, և քաղաք չեմ մտնի։