Hosea 12:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տէրը մէկ մարգարէով Եգիպտոսէն հանեց Իսրայէլը Ու անիկա մէկ մարգարէով պահպանուեցաւ։
Armenian 2018
Եվ մի մարգարեով Տերն Իսրայելին հանեց Եգիպտոսից, և մի մարգարեով նա պահպանվեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եփրեմը դառնապէս բարկացրեց Աստուծուն, եւ նորա արիւնը նորա վերայ պիտի թափէ, եւ նորա նախատինքը նորան ետ պիտի դարձնէ նորա Տէրը։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլը ինձ բարկացրեց ու զայրացրեց, նրա արիւնը իր վրայ կը թափուի, եւ Տէրը կը հատուցի նրան նրա նախատինքների համար»:
Armenian NEA
Տերը մարգարեի միջոցով Իսրայելը հանեց եգիպտացիների երկրից, և պահպանվեց մարգարեի միջոցով։