Hosea 13:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Զանոնք գերեզմանին ձեռքէն պիտի փրկեմ, Զանոնք մահուանէ պիտի ազատեմ։ Ըսէ՛, ո՛վ մահ, ո՞ւր է քու տանջանքդ. Ըսէ՛, ո՛վ գերեզման, ո՞ւր է աւերումդ։ Իմ աչքերէս գութը պիտի ծածկուի։
Armenian 2018
Մեռելների աշխարհի զորությունից պիտի ազատեմ նրանց, մահից պիտի փրկեմ նրանց. ո՞ւր է ժանտախտդ, ով մա՛հ. ո՞ւր է ավերումդ, ո՜վ դժոխք. գութը պիտի ծածկվի իմ աչքերից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դժոխքի ձեռիցը պիտի ազատեմ նորանց, մահուանից պիտի պրծեցնեմ նորանց. ո՞ւր է ժանտախտդ, մահ, ո՞ւր է աւերմունքդ, դժոխք. զղջումը ծածկուած է իմ աչքերից։
Armenian Eastern Bible 1994
Ես դժոխքից կ՚ազատեմ նրանց եւ մահից կը փրկեմ նրանց: Որտե՞ղ է քո յաղթանակը, մա՛հ, որտե՞ղ է քո խայթոցը, դժո՛խք:
Armenian NEA
Դժոխքի ձեռքից կազատեմ նրանց և մահից կփրկեմ նրանց։ Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը։ Մխիթարությունը ծածկված է իմ աչքերից.