Hosea 13:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնք իրենց արօտին համեմատ կշտացան, Կշտացան ու անոնց սիրտը հպարտացաւ։ Անոր համար զիս մոռցան։
Armenian 2018
Երբ արածեցին ու կշտացան, հագեցան, և նրանց սիրտը հպարտացավ, ուստի ինձ մոռացան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իրանց արօտին համեմատ նորանք կշտացան, կշտացան եւ նորանց սիրտը հպարտացաւ. սորա համար ինձ մոռացան։
Armenian Eastern Bible 1994
Նրանք իրենց արօտավայրերի չափ յագեցան եւ զմայլուեցին, գոռոզացան իրենց սրտերով, դրա համար էլ մոռացան ինձ:
Armenian NEA
Ըստ իրենց արոտավայրերի հագեցան ու լիացան, հպարտացան իրենց սրտերով, դրա համար մոռացան ինձ։