Hosea 4:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Լեռներուն գլուխները զոհ կը մատուցանեն, Բլուրներուն վրայ՝ կաղնիի, կաղամախի ու բեւեկնիի տակ, Անոնց հովանիին հաճելի ըլլալուն համար, խունկ կը ծխեն. Անոր համար ձեր աղջիկները պոռնկութիւն պիտի ընեն Ու ձեր հարսերը շնութիւն պիտի ընեն։
Armenian 2018
Սարերի գագաթներին զոհ են մատուցում և բլուրների վրա՝ կաղնու, կաղամախու և բևեկնու տակ, խունկ են ծխում, որովհետև նրանց հովանին դուրեկան է։ Ուստի ձեր դուստրերը պոռնկանում են, և ձեր հարսները շնություն են անում։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Սարերի գլուխներին զոհ են մատուցանում, եւ բլուրների վերայ ծխում կաղնիի, կաղամախի եւ բեւեկնիի տակ՝ ըստ որում հովանին սիրուն է. սորա համար ձեր աղջիկները պիտի պոռնկանան, եւ ձեր հարսները շնութիւն անեն։
Armenian Eastern Bible 1994
Վիճակաքարեր գցելով խորհուրդ էին հարցնում, եւ քահանաներն իրենց փայտիկներով պատասխանում էին նրանց. պոռնկութեան
Armenian NEA
Լեռների գագաթներին զոհ էին մատուցում և ողջակեզ էին անում բլուրների վրա, կաղնիների, կաղամախիների և սաղարթախիտ ծառերի տակ, քանզի հովանին հաճելի էր նրանց։ Դրա համար ձեր դուստրերը կպոռնկանան, և ձեր հարսները կշնանան։