Hosea 7:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ անոնք իրենց անկողիններուն վրայ կ’ողբային, Իրենց սրտովը ինծի չաղաղակեցին։ Անոնք ցորենի ու գինիի համար կը հաւաքուին Ու ինծի դէմ կ’ապստամբին։
Armenian 2018
Նրանք իրենց սրտով չեն աղաղակում ինձ, այլ ողբում են իրենց անկողինների վրա. նրանք ցորենի և գինու համար խռնվում են, ըմբոստանում իմ դեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք չաղաղակեցին ինձ դէմ իրանց սրտովը, երբոր ողբում էին իրանց անկողինների վերայ, նորանք ցորենի եւ գինիի համար խռնվում են, խոտորում են ինձ դէմ։
Armenian Eastern Bible 1994
Նրանց սրտերը չկանչեցին ինձ, այլ ողբում էին իրենց անկողիններում. նրանք ցորենի ու գինու համար ծուատում էին իրենց:
Armenian NEA
Նրանց սրտերն ինձ չաղաղակեցին, այլ ողբացին իրենց անկողիններում, պատառոտվում էին ցորենի և գինու համար. խրատվեցին ինձանով։