Hosea 7:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Որովհետեւ անոնց սրտերը նենգութեամբ վառարանի մը նման բռնկած են։ Ամբողջ գիշերը բարկութիւնը բորբոքեցաւ, Առտուն բոցավառ կրակի պէս բռնկեցաւ։
Armenian 2018
Որովհետև նրանք մոտենում են իրենց դարանին՝ իրենց սիրտը թոնրի պես դարձրած. նրանց հացթուխն ամբողջ գիշեր քնած է, առավոտյան այն վառվում է բոցավառ կրակի պես։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ նորանք իրանց սիրտը թոնիրի պէս են շինել իրանց դարանումը, բոլոր գիշերը գնում է նորանց հացթուխը, առաւօտը նա վառվում է բոցավառ կրակի պէս։
Armenian Eastern Bible 1994
որովհետեւ սրտերն իրենց հնոցի պէս բորբոքուեցին՝ անիծելու նրանց: Գիշերն ամբողջ քնից յագեցաւ Եփրեմը. առաւօտ եղաւ,եւ
Armenian NEA
որովհետև նրանց սրտերը հնոցի պես բորբոքվեցին՝ անիծելու նրանց։ Ողջ գիշեր քնով հագեցավ Եփրեմը. առավոտ եղավ, և բորբոքվեցին կրակի բոցի նման։