Hosea 8:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քանզի Իսրայէլ իր Ստեղծողը մոռցաւ ու մեհեաններ շինեց։ Յուդա պարսպապատ քաղաքները շատցուց. Բայց ես անոր քաղաքներուն վրայ կրակ պիտի թափեմ, Որը անոր ամրոցները պիտի այրէ։
Armenian 2018
Որովհետև Իսրայելը մոռացավ իր Արարչին և պալատներ շինեց, իսկ Հուդան շատացրեց պարսպավոր քաղաքները։ Բայց ես քաղաքների վրա կրակ պիտի ուղարկեմ, և այն պիտի լափի նրանց ամրոցները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ Իսրայէլը մոռացաւ իր Արարչին եւ պալատներ շինեց. եւ Յուդան շատացրեց պարսպաւոր քաղաքները։ Բայց ես կրակ պիտի ուղարկեմ նորանց մէջ, եւ նա պիտի լափէ նորա պալատները։
Armenian Eastern Bible 1994
Իսրայէլը մոռացաւ իր Արարչին,եւ մեհեաններ շինեցին. Յուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց ես կրակ կ՚ուղարկեմ նրա
Armenian NEA
Իսրայելը մոռացավ իր Արարչին, և մեհյաններ շինեցին. Հուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրա, և կուտի դրանց հիմքերը»։