Hosea 9:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Տո՛ւր անոնց, ո՛վ Տէր, ինչ որ պիտի տաս։ Անոնց վիժող արգանդ ու չոր ստինքներ տուր։
Armenian 2018
Տո՛ւր նրանց, Տե՛ր. ի՞նչ ես տալու նրանց. տո՛ւր նրանց վիժող արգանդ և ցամաք ստինքներ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տուր նորանց, ով Տէր. ի՞նչ պիտի տաս. տուր նորանց վիժող արգանդ եւ ցամաք ստինքներ։
Armenian Eastern Bible 1994
Տո՛ւր նրանց, Տէ՛ր,- ի՞նչ ես տալու նրանց, - տո՛ւր նրանց անորդի արգանդ եւ ցամաքած ստինքներ:
Armenian NEA
Տո՛ւր նրանց, Տե՛ր. ի՞նչ պիտի տաս նրանց. տո՛ւր նրանց անորդի արգանդ ու ցամաքած ստինքներ։