Hosea 9:15 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնց բոլոր չարութիւնը Գաղգաղայի մէջ է, Քանզի հոն անոնցմէ զզուեցայ։ Անոնց չար գործերուն պատճառով Զանոնք իմ տունէս պիտի վռնտեմ, Զանոնք անգամ մըն ալ պիտի չսիրեմ։ Անոնց բոլոր իշխանները ապստամբ նետեր են։
Armenian 2018
Նրանց ամբողջ չարությունը Գաղգաղայում է. այնտեղ ատեցի նրանց իրենց արարքների չարության պատճառով. նրանց իմ տնից պիտի վտարեմ և այլևս չպիտի սիրեմ նրանց. նրանց բոլոր իշխանավորները ապստամբներ են։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորանց բոլոր չարութիւնը Գաղգաղայումն է. որովհետեւ այնտեղ ատեցի նորանց իրանց գործերի չարութեան համար, նորանց արտաքսելու եմ իմ տանիցը, էլ չեմ սիրելու նորանց. նորանց բոլոր իշխանները ապստամբներ են։
Armenian Eastern Bible 1994
«Նրանց ամբողջ չարութիւնը Գաղգաղայում է, ուստի եւ այնտեղ ատեցի նրանց. իրենց չար ընթացքի համար իմ տնից կը հեռացնեմ
Armenian NEA
«Նրանց բոլոր չարիքները Գաղգաղայում են, քանի որ այնտեղ ատեցի նրանց իրենց ընթացքի չարության համար. իմ տնից կվտարեմ նրանց և այլևս չեմ սիրի նրանց։ Նրանց բոլոր իշխաններն ապստամբ են։