Isaiah 1:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Ի՞նչ պէտք է ինծի ձեր զոհերուն շատութիւնը, կ’ըսէ Տէրը. Ձեր խոյերուն ողջակէզներէն Ու պարարտ անասուններուն ճարպէն կշտացած եմ։ Եւ զուարակներուն ու գառներուն Եւ նոխազներուն արիւնները չեմ ուզեր։
Armenian 2018
«Իմ ինչի՞ն է պետք ձեր զոհերի շատությունը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ խոյերի ողջակեզներից, պարարտ անասունների ճարպից. չեմ ախորժում զվարակների, գառների և նոխազների արյունից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ի՞նչ պէտք է ինձ ձեր զոհերի շատութիւնը, ասում է Տէրը. ես կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը, եւ պարարտների ճարպիցը. եւ զուարակների ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում։
Armenian Eastern Bible 1994
«Իմ ինչի՞ն են պէտք ձեր բազմաթիւ զոհերը, -ասում է Տէրը,-ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակէզներից. ձեր գառների ճարպը,
Armenian NEA
«Իմ ինչի՞ն են պետք ձեր բազմաթիվ զոհերը,- ասում է Տերը,- ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից. ձեր գառների ճարպը, ցլերի ու նոխազների արյունը չեմ ուզում,