Isaiah 10:12 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Երբ Տէրը Սիօն լերանը վրայ Ու Երուսաղէմի մէջ իր գործը կատարէ, Ասորեստանի թագաւորին հպարտացած սրտին պտուղը Եւ անոր ամբարտաւան աչքերուն փառքը պիտի պատժեմ։
Armenian 2018
Երբ Տերը իր բոլոր գործերն ավարտի Սիոն լեռան վրա և Երուսաղեմում, նա պիտի ասի՝ «Ես կպատժեմ Ասորեստանի թագավորի մեծամիտ սրտի պտուղը և նրա ամբարտավան աչքերի սնափառությունը»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կլինի որ երբ Տէրը կկատարէ իր բոլոր գործքը Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը, կքննեմ Ասորեստանի թագաւորի հպարտ սրտի պտուղը եւ նորա ամբարտաւան աչքերի փառքը։
Armenian Eastern Bible 1994
Այնպէս պիտի լինի, որ, երբ Տէրը վերջացնի ամէն ինչ, որ կատարելու է Սիոնի բարձունքի վրայ եւ Երուսաղէմում, իր
Armenian NEA
Այնպես պիտի լինի, որ, երբ Տերը վերջացնի ամեն ինչ, որ կատարելու է Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում, իր բարկությունը պիտի թափի նաև մեծամտացողի վրա՝ Ասորեստանի իշխանի և գոռոզությամբ փայլող նրա աչքերի վրա։