Isaiah 11:13 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եփրեմին նախանձը պիտի վերնայ Եւ Յուդան նեղողները պիտի կորսուին. Եփրեմը պիտի չնախանձի Յուդային։ Յուդան պիտի չնեղէ Եփրեմը.
Armenian 2018
Կվերանա Եփրեմի նախանձը, և Հուդայի երկրին նեղողները կբնաջնջվեն։ Եփրեմը չի նախանձի Հուդայի երկրին, և Հուդայի երկիրը Եփրեմին չի նեղի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կվերանայ Եփրեմի նախանձը, եւ Յուդայի նեղիչները բնաջինջ կլինին, Եփրեմը Յուդային չի նախանձիլ, եւ Յուդան Եփրեմին չի նեղիլ։
Armenian Eastern Bible 1994
Եփրեմի նախանձը պիտի վերանայ, եւ Յուդայի թշնամիները կորստեան պիտի մատնուեն. Եփրեմը չպիտի նախանձի Յուդային, եւ Յուդան
Armenian NEA
Եփրեմի նախանձը պիտի վերանա, և Հուդայի թշնամիները կորստյան պիտի մատնվեն. Եփրեմը չպիտի նախանձի Հուդային, և Հուդան էլ չպիտի նախանձի Եփրեմին։