Isaiah 13:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Հոն յաւիտեան բնակութիւն պիտի չըլլայ Եւ ազգէ ազգ մարդ պիտի չբնակի։ Հոն Արաբացիները վրան պիտի չկանգնեցնեն Եւ հովիւները իրենց հօտը հոն պիտի չպառկեցնեն.
Armenian 2018
Այնտեղ ապրող չպիտի լինի, և չի բնակեցվի սերնդեսերունդ. արաբն այնտեղ չի խփելու իր վրանը, հովիվներն այնտեղ չեն հանգստացնելու իրենց հոտերը,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նա երբէք չէ շէնանալու, եւ չէ բնակուելու ազգէ ազգ. եւ Արաբացին այնտեղ պիտի չկանգնեցնէ վրանը, եւ հովիւներն այնտեղ պիտի չնստեցնեն իրանց խաշինքը.
Armenian Eastern Bible 1994
Այնտեղ յաւիտեանս յաւիտենից բնակուող չպիտի լինի, բազմաթիւ ցեղեր այլեւս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլեւս
Armenian NEA
Այնտեղ հավիտյանս հավիտենից բնակվող չպիտի լինի, բազմաթիվ ցեղեր այլևս այնտեղ մուտք չպիտի գործեն, արաբացիներն այլևս այնտեղով չպիտի անցնեն, հովիվներն այնտեղ այլևս հանգիստ չպիտի առնեն։