Isaiah 14:20 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Դուն թաղումով անոնց հետ չմիացար, Քանզի քու երկիրդ աւերեցիր Ու ժողովուրդդ սպաննեցիր։ Չարերուն սերունդը յաւիտեան պիտի չյիշուի։
Armenian 2018
Դու թաղվելով չես միանա նրանց հետ, որովհետև դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովրդին։ Չարերի սերունդը չի հիշվի հավիտյան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դու թաղումով չմիացար նորանց հետ, որովհետեւ դու քանդեցիր քո երկիրը, սպանեցիր քո ժողովուրդը. չարերի սերունդը պիտի չյիշուի յաւիտեան։
Armenian Eastern Bible 1994
որովհետեւ ապականեցիր իմ երկիրը եւ կոտորեցիր իմ ժողովրդին. յաւիտեանս յաւիտենից դու չպիտի յիշուես։
Armenian NEA
այնպես էլ դու չպիտի մաքրվես, որովհետև ոչնչացրիր իմ երկիրը և կոտորեցիր իմ ժողովրդին. հավիտյանս հավիտենից չպիտի մնաս, չա՛ր զավակ։