Isaiah 14:30 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Աղքատներուն անդրանիկները պիտի կերակրուին Ու չքաւորները ապահովութեամբ պիտի պառկին։ Քու արմատդ սուրով պիտի կորսնցնեմ Ու անիկա քու մնացորդդ պիտի մեռցնէ։
Armenian 2018
Աղքատների անդրանիկ զավակները կկերակրվեն, և կարիքավորները կպառկեն ապահով։ Բայց ես քո արմատը պիտի չորացնեմ սովով և քո մնացորդին էլ պիտի սպանեմ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ կերակրուելու են աղքատների անդրանիկները, եւ չքաւորները ապահով պիտի պառկեն, եւ ես քո արմատը պիտի սովով մեռցնեմ. Եւ նա պիտի սպանէ քո մնացորդը։
Armenian Eastern Bible 1994
Աղքատները պիտի կերակրուեն Տիրոջ շնորհիւ, տկար մարդիկ պիտի ապրեն խաղաղութեան մէջ, իսկ քո զաւակին Նա քաղցով պիտի
Armenian NEA
Աղքատները պիտի լիանան, տկար մարդիկ պիտի ապրեն խաղաղության մեջ, իսկ քո զավակին քաղցով պիտի սպանի, քո մնացորդներին պիտի կոտորի։