Isaiah 15:2 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա տաճարն ու Դեբոն Եւ բարձր տեղերը ելաւ լալու համար։ Մովաբ պիտի ողբայ Նաբաւի ու Մեդաբայի համար։ Անոր բոլոր գլուխները կնտակ պիտի ըլլան, Ամէն մօրուք պիտի կտրուի։
Armenian 2018
Դեբոնի մարդիկ բարձրանում են տաճար, այն բարձր տեղերը՝ լաց լինելու համար։ Մովաբը ողբում է Նաբավի և Մեդաբայի վրա. ամեն գլուխ ածիլված է, ամեն մորուք՝ կտրված ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Վեր է գնում տաճարը եւ Դեբոնը՝ այն բարձր տեղերը լաց լինելու համար. Նաբաւի եւ Մեդաբայի վերայ Մովաբը պիտի ողբայ. նորա ամեն գլուխների վերայ կնտութիւն կայ, ամեն մօրուք կտրուած է։
Armenian Eastern Bible 1994
Գիշերով պիտի կոտորուի մովաբացին, գիշերով պիտի կործանուի Մովաբի պարիսպը։ Սգացէ՛ք ձեզ, որովհետեւ կործանուելու է
Armenian NEA
Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։