Isaiah 15:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոր փողոցներուն մէջ քուրձ պիտի հագնին, Անոր տանիքներուն ու հրապարակներուն մէջ Ամէնքը պիտի ողբան ու լան,
Armenian 2018
Փողոցներում մարդիկ քուրձ են հագել, նրա կտուրների վրա և հրապարակներում բոլորը ողբում են լաց լինելով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա փողոցներումը քուրձ են հագել, նորա կտուրներին եւ հրապարակներումը բոլորը ողբում է, վայր են իջնումը լաց լինելով։
Armenian Eastern Bible 1994
Նրա հրապարակներում քո՛ւրձ հագէք, նրա տանիքների վրայ լաց ու կո՛ծ արէք եւ նրա փողոցներում ամէնքդ ողբացէ՛ք ու լացէ՛ք։
Armenian NEA
Նրա հրապարակներում քո՛ւրձ հագեք, նրա տանիքների վրա լաց ու կո՛ծ արեք և նրա փողոցներում ամենքդ ողբացե՛ք ու լացե՛ք։