Isaiah 16:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այս պատճառով իմ հոգիս՝ Մովաբին համար Ու սիրտս Կիրհարէսէթին համար քնարի պէս ձայն պիտի տայ։
Armenian 2018
Ահա թե ինչու իմ սիրտը քնարի նման հեծեծում է Մովաբի վրա, և իմ հոգին՝ Կիր-հարեսեթի վրա։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Դորա համար իմ աղիքը քնարի պէս հնչում է Մովաբի մասին, եւ ներսս՝ Կիր-հարէսէթի համար։
Armenian Eastern Bible 1994
Ահա թէ ինչու իմ աղիքները քնարի նման պիտի հնչեն Մովաբի համար, իսկ իմ փորը, իբրեւ պարիսպ, նորոգեցիր։
Armenian NEA
Ահա թե ինչու իմ որովայնը քնարի նման պիտի հնչի Մովաբի համար, իսկ իմ փորն իբրև պարիսպ նորոգեցիր։