Isaiah 16:3 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
«Խորհո՛ւրդ տուր, դատաստա՛ն ըրէ։ Քու հովանիդ կէսօրուան ատեն գիշերի պէս դի՛ր, Աքսորուածները պահէ՛ ու փախստականները մի՛ յանձներ։
Armenian 2018
Խորհո՛ւրդ տուր, դատաստա՛ն արա, տարածի՛ր քո հովանին գիշերվա նման՝ օրվա կեսին, թաքցրո՛ւ աքսորյալներին, փախստականներին մի՛ բացահայտիր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Խորհուրդ տուր, դատաստան արա, գիշերուայ պէս շինիր քո հովանին կէս օրուայ մէջ. Աքսորուածներին թագցրու, փախստականին մի յայտնիր։
Armenian Eastern Bible 1994
Սակայն դու էլ, Առնո՛ն, փոքր-ինչ երկա՛ր մտածիր՝ նրանց համար սգոյ տներ կառուցելու, որոնք, կարծես խաւարի մէջ, միջօրէի
Armenian NEA
փոքր-ինչ երկա՛ր մտածիր՝ նրանց համար սգո տներ կառուցելու, որոնք, կարծես խավարի մեջ, միջօրեի ժամին հանապազ փախչում են։