Isaiah 17:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ու իրիկունները խռովութիւն պիտի գայ Ու առտու չեղած բնաջինջ պիտի ըլլան։ Մեզ յափշտակողներուն բաժինը Ու մեզ կողոպտողներուն վիճակը ասիկա է։
Armenian 2018
Երեկոյան դեմ ահա արհավիրք. առավոտից առաջ այլևս գոյություն չունեն։ Այս է մեզ կողոպտողների բաժինը, և այս է մեզ հափշտակողների վիճակը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Իրիկուայ ժամանակին, ահա խռովութիւն, եւ առաւօտից առաջ, չիք են դառել։ Սա է մեզ կողոպտողների բաժինը, եւ մեզ յափշտակողների վիճակը։
Armenian Eastern Bible 1994
Բիւրաւոր ազգերը նման են յորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տէրը նրանց պիտի խեղճացնի եւ հալածի
Armenian NEA
Երեկոյան դեմ սուգ պիտի անեն, առավոտը չբացված՝ այլևս գոյություն չեն ունենալու։ Այս է ձեր ավարառուների և ձեր ունեցվածքը կողոպտողների բաժինն ու ժառանգությունը։