Isaiah 17:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ինչպէս ձիթենին կը թօթուեն Ու բարձր ոստին ծայրը՝ երկու երեք հատ Եւ խիստ պտղաբեր ոստին վրայ չորս հինգ հատ կը մնայ, Անոր վրայ ալ միայն ճիռեր պիտի մնան», Կ’ըսէ Իսրայէլի Տէր Աստուածը։
Armenian 2018
Բայց նրա վրա ճիռեր պիտի մնան, ինչպես երբ թափ են տալիս ձիթենին, երկու-երեք պտուղ մնում է բարձրագույն ճյուղի գագաթին, մի չորս-հինգ հատ էլ՝ պտղատու ոստի վրա»,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Բայց նորա վերայ ճիռեր պիտի մնան, ինչպէս որ ձիթենին թափում են, որ երկու երեք հատ լինում է ճիւղի ծայրին, մի չորս ու հինգը՝ պտղաբեր ոստի վերայ, ասում է Իսրայէլի Եհովայ Աստուածը։
Armenian Eastern Bible 1994
կամ էլ նմանուելու է այն ձիթենուն, որի բարձր ճիւղերին մնացել է երկու-երեք պտուղ, չորս-հինգ հատ էլ՝ նրա ոստերին», -
Armenian NEA
ապա այնտեղ մնա խոզանը. կամ էլ նմանվելու է այն ձիթենուն, որի բարձր ճյուղերին մնացել է երկու-երեք պտուղ, չորս-հինգ հատ էլ՝ նրա ոստերին»,- այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը։