Isaiah 17:8 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ իրենց ձեռագործ սեղաններուն վրայ պիտի չնային։ Իրենց մատներուն շինածը, Թէ՛ Աստարովթին կուռքերը, Թէ՛ արեգակին կուռքերը պիտի չդիտեն։
Armenian 2018
Չի նայելու իր ձեռքերի պատրաստած զոհասեղաններին և չի տեսնելու իր մատների շինած սյունարձաններն ու խնկասեղանները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա չի նայիլ իր ձեռքի գործ սեղաններին. Եւ չի տեսնիլ այն որ իր մատերը շինել են՝ Աստարովթի կուռքերը եւ արեգակի կուռքերը։
Armenian Eastern Bible 1994
Այլեւս չպիտի ապաւինեն մեհեաններին եւ ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց իսկ մատները պատրաստեցին, այլ
Armenian NEA
Այլևս չպիտի ապավինեն մեհյաններին և ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց մատները պատրաստեցին, այլ ապավինելու են Իսրայելի Սրբին. ո՛չ իրենց պաշտամունքային փայտե սյուներին են նայելու, ո՛չ էլ իրենց բագիններին։