Isaiah 18:6 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնք մէկտեղ լեռներու թռչուններուն Ու երկրի գազաններուն պիտի թողուին։ Թռչունները ամառը անոնց վրայ պիտի անցընեն Ու երկրի բոլոր գազանները անոնց վրայ պիտի ձմեռեն։
Armenian 2018
Դրանք բոլորը պիտի թողնվեն լեռների գիշատիչ թռչուններին և երկրի գազաններին։ Գիշատիչ թռչունները դրանց վրա կանցկացնեն ամառը, և երկրի բոլոր գազանները դրանց վրա կանցկացնեն ձմեռը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
նորանք մէկտեղ պիտի թողուին սարերի գիշատիչ թռչուններին եւ երկրի գազաններին. Եւ գիշատիչ թռչուններն ամառը նորանց վերայ կանցնեն, եւ երկրի բոլոր գազանները նորա վերայ կձմեռեն։
Armenian Eastern Bible 1994
Ամէն ինչ պիտի թողնեն երկնքի թռչուններին
Armenian NEA
Ամեն ինչ պիտի թողնի երկնքի թռչուններին և երկրի գազաններին. նրանց վրա պիտի հավաքվեն երկնքի թռչունները, երկրի բոլոր գազանները պիտի հասնեն նրանց վրա։