Isaiah 19:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Եգիպտոսին պատգամը։ Ահա Տէրը թեթեւընթաց ամպի վրայ հեծեր է Ու Եգիպտոս կը մտնէ։ Անոր երեսէն Եգիպտոսին կուռքերը պիտի սարսռան Ու Եգիպտոսին սիրտը իր ներսիդին պիտի հալի։
Armenian 2018
Պատգամ Եգիպտոսի մասին։ Ահա Տերը, որ բազմել է արագասահ ամպի վրա և գալիս է Եգիպտոս։ Եգիպտոսի կուռքերը պիտի դողան նրա ներկայությունից, և եգիպտացիների սիրտը պիտի հալվի իրենց մեջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եգիպտոսի պատգամը։ Ահա Տերը հեծել է թեթև ամպի վերայ, եւ գալիս է Եգիպտոս. եւ Եգիպտոսի կուռքերը սարսում են նորա երեսից, եւ Եգիպտոսի սիրտը հալում է իր միջումը:
Armenian Eastern Bible 1994
Տեսիլք եգիպտացիների վրայ
Armenian NEA
Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։