Isaiah 19:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Իրաւ որ Տայանիսին իշխանները յիմարներ են. Փարաւոնին իմաստուն խորհրդականներուն խորհուրդը անասնական է։ Ի՞նչպէս Փարաւոնին կրնաք ըսել՝ «Ես իմաստուններու որդի եմ, Ես հին թագաւորներու որդի եմ»։
Armenian 2018
Տայանիսի իշխանավորներն անշուշտ հիմարներ են, փարավոնի իմաստուն խորհրդականների խորհուրդը հիմար է։ Դուք ինչպե՞ս եք ասում փարավոնին. «Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագավորների որդի»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Անշուշտ յիմարներ են Տայանիսի իշխանները. Փարաւօնի խորհրդատու իմաստունների խորհուրդը յիմարական է. Դուք ի՞նչպէս էք ասում Փարաւօնին. Ես իմաստունների որդի եմ, վաղեմի թագաւորների որդի։
Armenian Eastern Bible 1994
Բոլոր արհեստաւորները տրտմութեամբ են համակուելու, բոլոր տարազագործները տխրելու են, եւ նրանց սրտերը ցաւելու են։
Armenian NEA
Տայանի իշխանները՝ թագավորի իմաստուն խորհրդականները, հիմարանալու են, նրանց խորհուրդներն անմիտ են դառնալու։ Էլ ինչպե՞ս կասեք արքային. «Իմաստունների զավակներ ենք մենք, նախկին թագավորների զավակներ»։