Isaiah 19:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Տէրը անոր մէջ մոլորութեան ոգի խառնեց Ու անոնք Եգիպտոսը իր ամէն գործի մէջ մոլորեցուցին, Ինչպէս փսխող գինովը կը մոլորի։
Armenian 2018
Տերը նրանց մեջ շփոթության ոգի խառնեց, և նրանք մոլորեցրել են Եգիպտոսն իր բոլոր գործերի մեջ, ինչպես մոլորվում է հարբածը փսխելիս։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Տէրը նորա մէջ խառնեց մոլորութեան հոգի, եւ նորանք մոլորեցրել են Եգիպտոսին նորա բոլոր գործերումը, ինչպէս որ արբածն է մոլորում փսխելիս։
Armenian Eastern Bible 1994
Տայանի իշխանները յիմարացան, մեմփացիների իշխանները մեծամտացան, որոնք մոլորեցնելու են եգիպտացիներին՝ իրենց բոլոր
Armenian NEA
Տերը մոլորության ոգի խառնեց նրանց, և նրանք Եգիպտոսն ամեն բանի մեջ մոլորեցրին այնպես, ինչպես մոլորվում է այն հարբածը, որ փսխում է։