Isaiah 19:20 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անիկա Եգիպտացիներու երկրին մէջ Զօրքերու Տէրոջը համար նշան ու վկայութիւն պիտի ըլլայ. Վասն զի բռնաւորներուն պատճառով Տէրոջը պիտի աղաղակեն Ու անիկա ազատարար մը ու մեծ մարդ մը ղրկելով անոնց՝ պիտի ազատէ զանոնք։
Armenian 2018
Դա Եգիպտոսի երկրում մի նշան ու վկայություն է լինելու Զորությունների Տիրոջ համար, որովհետև նրանք բռնակալների պատճառով աղաղակելու են Տիրոջը, և նա մի փրկիչ և պաշտպան է ուղարկելու նրանց մոտ, ազատելու է նրանց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նա նշան ու վկայութիւն է լինելու Զօրաց Տիրոջ համար Եգիպտոսի երկրումը. Որովհետեւ նորանք դէպի Տէրն են աղաղակելու բռնաւորների երեսից, եւ նա մի փրկիչ եւ մի մեծ է ուղարկելու նորանց մօտ եւ նորանց փրկելու է։
Armenian Eastern Bible 1994
Այն օրը Տիրոջ զոհասեղանը լինելու է Եգիպտացիների երկրում, նրանց սահմաններում Տիրոջ պատուին կանգնեցուելու է
Armenian NEA
որը եգիպտացիների երկրում Տիրոջ համար հավիտենական նշան է լինելու։ Իրենց նեղությունների պատճառով նրանք պիտի աղաղակեն Տիրոջը, և Տերը նրանց մոտ պիտի ուղարկի մի մարդու, որը պիտի փրկի նրանց. դատաստանով է փրկելու նրանց։