Isaiah 20:4 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Այնպէս ալ Ասորեստանի թագաւորը Եգիպտացիները պիտի գերէ ու Եթովպիացիները պիտի աքսորէ երիտասարդներն ու ծերերը՝ մերկ, բոկոտն եւ իրենց ամօթոյքը բաց՝ Եգիպտոսի նախատինք պիտի ըլլան։
Armenian 2018
այդպես էլ Ասորեստանի թագավորը գերի է տանելու եգիպտացիներին և տարագրելու է եթովպացիներին՝ երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու բոկոտն և հետույքը բաց՝ ի նախատինք Եգիպտոսի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այնպէս էլ Ասորեստանի թագաւորը գերի է քշելու Եգիպտոսին եւ Եթովպիայի գերեալներին՝ երիտասարդներին եւ ծերերին՝ մերկ եւ բոկոտն եւ նստելատեղիքը բաց Եգիպտոսի նախատինքի համար։
Armenian Eastern Bible 1994
Թող հասկանան, որ այդպէս Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին՝
Armenian NEA
Թող հասկանան, որ այդպես Ասորեստանի արքան գերի է տանելու եգիպտացիներին ու եթովպացիներին, երիտասարդներին ու ծերերին՝ մերկ ու բոկոտն՝ բացելով եգիպտացիների ամոթույքը։