Isaiah 21:9 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ահա հեծեալ մարդիկ, Երկու ձիաւոր՝ կու գան»։ Նաեւ պատասխան տուաւ ու ըսաւ. «Ինկաւ Բաբելոն, ինկաւ Ու անոր աստուածներուն բոլոր արձանները Կոտրտեցան ու գետինը նետուեցան »։
Armenian 2018
Ահա գալիս են ձիավորներ՝ զույգ-զույգ հեծյալներ»։ Ապա պատասխանեց ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ Բաբելոնը, նրա չաստվածների բոլոր արձանները փշրեց գետնով տալով»։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ ահա գալիս են՝ ձիաւորներ, զոյգ հոծեալներ. Եւ պատասխանեց ու ասեց. Ընկա՜ւ, ընկաւ Բաբիլոնը, եւ նորա աստուածների բոլոր արձանները փշրեց գետնովը տալով։
Armenian Eastern Bible 1994
ու տեսայ, որ գալիս է նոյն հեծեալ զոյգը՝ ձայն տալով եւ ասելով. «Ընկաւ, կործանուեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու
Armenian NEA
ու տեսա, որ գալիս է նույն հեծյալը՝ երկձի կառքով, ձայն տալով և ասելով. «Ընկավ, կործանվեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալվեցին»։