Isaiah 22:7 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Եւ քու ընտիր հովիտներդ կառքերով լեցուեցան Ու ձիաւորները գունդ կազմեցին դռներուն քով։
Armenian 2018
Քո ընտիր հովիտները լցվեցին մարտակառքերով, և ձիավորները շարվեցին քո դարպասների առաջ։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ քո ընտիր հովիտները կառքերով լիքն են լինելու, եւ ձիաւորները շարքով շարուելու են դէպի դռները։
Armenian Eastern Bible 1994
եւ քո ընտիր-ընտիր հովիտները պիտի լցուեն կառքերով, հեծեալները երիվարներով պիտի խցանեն քո դռները։
Armenian NEA
և քո ընտիր-ընտիր հովիտները պիտի լցվեն կառքերով, հեծյալները երիվարներով պիտի խցանեն քո դարպասները։