Isaiah 23:11 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Իր ձեռքը ծովուն վրայ երկնցուց, Թագաւորութիւնները սարսեց։ Տէրը Քանանացիներուն հրամայեց, Որ անոր բերդերը աւերեն.
Armenian 2018
Նա իր ձեռքը տարածել է ծովի վրա, սարսեցրել է թագավորություններին։ Տերը հրամայել է բնաջնջել քանանացիների ամրոցները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նա իր ձեռքը մեկնել է ծովի վերայ, սարսեցրել է տէրութիւններին. Եհովան պատուիրել է Քանանացիների մասին, որ նորա բերդերը քանդեն։
Armenian Eastern Bible 1994
քո ձեռքի զօրութիւնը այլեւս չի երեւալու ծովի վրայ, դու, որ սարսեցնում էիր թագաւորներին։ Զօրութիւնների Տէրը Քանանի
Armenian NEA
քո ձեռքի զորությունը այլևս չի երևալու ծովի վրա, դու, որ սարսեցնում էիր թագավորներին։ Զորությունների Տերը Քանանի մասին հրամայեց կործանել նրա հզորությունը։