Isaiah 24:14 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոնք ձայներնին վերցնելով ցնծութեամբ պիտի երգեն, Ծովու կողմէն Տէրոջը փառքին համար բարձրաձայն պիտի աղաղակեն։
Armenian 2018
Եվ նրանք պիտի բարձրացնեն իրենց ձայնը, ցնծությամբ պիտի գոչեն, պիտի փառավորեն Տիրոջը՝ մեծափառության համար ծովի կողմից աղաղակելով.
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ նորանք կբարձրացնեն իրանց ձայնը, կցնծան. Տիրոջ փառաւորութեամբը կաղաղակեն ծովի կողմիցը։
Armenian Eastern Bible 1994
Իսկ երկրի վրայ կենդանի մնացածները միահամուռ պիտի ուրախանան Տիրոջ փառքով, եւ ծովի ջրերը պիտի յուզուեն։
Armenian NEA
նրանք բարձրաձայն պիտի աղաղակեն։ Իսկ երկրի վրա կենդանի մնացածները միահամուռ պիտի ուրախանան Տիրոջ փառքով, և ծովի ջրերը պիտի հուզվեն։