Isaiah 24:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Անոնք պիտի հաւաքուին, Ինչպէս բանտարկեալները գուբին մէջ կը հաւաքուին Ու բանտի մէջ պիտի գոցուին։ Շատ ժամանակ յետոյ անոնք պիտի պատժուին։
Armenian 2018
Նրանք բոլորը կհավաքվեն մեկտեղ, որպես բանտարկյալներ կբանտարկվեն գբում և շատ օրերից հետո կպատժվեն։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ պիտի հաւաքուին մէկ հաւաքուած դառնան, եւ կապուին գուբի մէջ, եւ պիտի բանտարկուին բանտի մէջ. Եւ շատ օրերից յետոյ պիտի այցելութիւն ունենան։
Armenian Eastern Bible 1994
Եւ պիտի հաւաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մէջ, պիտի պաշարեն ամրոցները եւ շատ սերունդներ անց պիտի պատժեն
Armenian NEA
Եվ պիտի հավաքեն նրա ժողովրդին ու դնեն կապանքների մեջ, պիտի արգելափակեն ամրոցների մեջ և շատ սերունդներ անց պիտի հիշեն նրանց։