Isaiah 25:2 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քանզի քաղաքը հողակոյտ Ու պարսպապատ քաղաքը աւերակ դարձուցիր, Որպէս զի այսուհետեւ քաղաք չըլլալով՝ Օտարականներուն պալատը յաւիտեան չշինուի։
Armenian 2018
քանզի դու քաղաքը հողակույտի վերածեցիր, պարսպավոր քաղաքը՝ փլատակի. օտարների ամրոցը, քաղաք չլինելով, հավիտյան չի վերաշինվելու։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ քաղաքիցը հողակոյտ շինեցիր, պարսպաւոր քաղաքը՝ փլատակ. Քաղաքը՝ օտարների պալատ, յաւիտեան չէ շինուելու։
Armenian Eastern Bible 1994
Այո՛, Տէ՛ր, քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը
Armenian NEA
քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը հավիտենապես չվերաշինվի։