Isaiah 25:5 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Օտարականներուն աղաղակը Չոր տեղին տաքութեանը պէս պիտի մեղմացնես։ Ինչպէս տաքութիւնը ամպի հովանիով կ’իջնէ, Այնպէս բռնաւորներուն ցնծութեանը ձայնը պիտի ցածնայ։
Armenian 2018
Օտարների աղմուկը տաքության պես է անջրդի վայրում։ Դու տաքությունն ամպի ստվերով մեղմացրիր, բռնավորների երգը խլացվեց։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Օտարների աղմուկը տաքութեան պէս է չոր տեղում, որ դու խոնարհեցրիր. Տաքութիւնը ամպի հովանիով անցնելու պէս բռնաւորների երգը պիտի իջնէ։
Armenian Eastern Bible 1994
Դու ծարաւածների համար ապաւէն ես եւ զրկուած մարդկանց համար՝ ոգի այն ամբարիշտների դէմ, որոնց ձեռքը մատնեցիր մեզ՝իբրեւ
Armenian NEA
Դու ծարավածների համար ապավեն ես և զրկված մարդկանց համար՝ ոգի։ Նմանվեցինք տկարացած մարդկանց՝ ծարաված Սիոնում, ամբարիշտ մարդկանց պատճառով, որոնց ձեռքը մատնեցիր մեզ։