Isaiah 25:6 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Զօրքերու Տէրը այս լերան վրայ Բոլոր ազգերուն կոչունք մը պիտի ընէ, Պարարտ բաներու եւ հին գինիներու, Ծուծով լեցուած պարարտ բաներու Ու զտուած հին գինիներու կոչունք։
Armenian 2018
Զորությունների Տերը բոլոր ժողովուրդների համար այս լեռան վրա խնջույք է սարքելու յուղոտ ճաշերով, հին գինիներով, ծուծով լեցուն յուղոտ ճաշերով, հին ու զտված գինիներով։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ Զօրաց Տէրը բոլոր ազգերի համար այս սարի վերայ խնջոյք է անելու պարարտ բաներով հին գինիներով, ծուծով լիքը պարարտ բաներով, հին եւ մաքրուած գինիներով։
Armenian Eastern Bible 1994
Զօրութիւնների Տէրն այնպէս պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախութիւն վայելեն, գինի խմեն, օծուեն
Armenian NEA
Զորությունների Տերն այնպես պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռան վրա ուրախություն վայելեն, գինի խմեն, օծվեն մրուրից մաքրված յուղով