Isaiah 26:11 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Ո՛վ Տէր, անոնք քու ձեռքիդ բարձրանալը չեն տեսներ, Բայց ժողովուրդին վրայ քու ունեցած նախանձդ պիտի տեսնեն ու ամչնան։ Կրակը պիտի սպառէ քու թշնամիներդ։
Armenian 2018
Ո՛վ Տեր, քո ձեռքը բարձրացել է, բայց նրանք չեն տեսնում, ամաչելով պիտի տեսնեն քո ժողովրդի վրա ունեցած նախանձախնդրությունդ. այո՛, կրակն է սպառելու քո հակառակորդներին։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ով Տէր, նորանք քո ձեռքի բարձրութիւնը չեն տեսնում, կտեսնեն ամաչելով քո ժողովրդի վերայ ունեցած նախանձը, կրակն է սպառելու քո թշնամիներին։
Armenian Eastern Bible 1994
Տէ՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չգիտեն. պիտի գիտենան ու ամաչեն, վրէժխնդրութիւնը պիտի սպառնայ չխրատուող
Armenian NEA
Տե՛ր, բարձր է քո բազուկը, բայց նրանք դա չճանաչեցին. պիտի ճանաչեն ու ամաչեն, նախանձախնդրությունդ պիտի կլանի չխրատվող ժողովրդին, և այժմ էլ թող կրակը լափի հակառակորդներին։