Isaiah 26:17 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Ինչպէս ծնանելու մօտ եղող յղի կինը Իր երկունքին մէջ տանջուելով կ’աղաղակէ, Մենք ալ քու առջեւդ այնպէս եղանք, ո՛վ Տէր։
Armenian 2018
Հղի կնոջ պես, երբ մոտ է ծննդաբերելուն, երկունքի մեջ տանջվում ու աղաղակում է, մենք էլ այդպես ենք եղել քո առաջ, ո՛վ Տեր։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Ինչպէս որ յղին ծնելու մօտենալով երկունքի մէջ տանջվում եւ աղաղակում է, մենք էլ նոյնպէս ենք դառել քո առաջին, ով Տէր։
Armenian Eastern Bible 1994
Ինչպէս որ երկունքի մէջ գտնուողը, որ մօտ է ծննդաբերելու, ճչում է իր ցաւերից, այդպէս եղանք նաեւ մենք քո երկիւղից,
Armenian NEA
Ինչպես որ երկունքի մեջ գտնվողը, որ մոտ է ծննդաբերելու, ճչում է իր ցավերից, այդպես եղանք նաև մենք քո երկյուղից, Տե՛ր, քեզ սիրելի եղողի համար.