Isaiah 26:19 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Քու մեռելներդ պիտի ողջննան։ Մեռելներուդ մարմինները յարութիւն պիտի առնեն։ Արթնցէ՛ք ու ցնծութեամբ երգեցէ՛ք, ո՛վ հողի մէջ բնակողներ. Քանզի քու ցօղդ խոտերու ցօղ է։ Երկիրը իր մեռելները դուրս պիտի նետէ։
Armenian 2018
Քո մեռելները պիտի կենդանանան, նրանց դիակները ոտքի պիտի կանգնեն. արթնացե՛ք և ցնծացե՛ք, ո՛վ փոշու բնակիչներ, որովհետև քո ցողը դալարի վրայի ցող է. այն ստվերների երկրի վրա պիտի տեղացնես։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Քո մեռելները պիտի կենդանանան, իմ մեռելների դիակները պիտի կանգնեն. վեր կացէք եւ ցնծացէք, ով հողի բնակիչներ, որովհետեւ լոյսերի ցօղ է քո ցօղը. Քո երկիրը դուրս պիտի գցէ ուրուականներին։
Armenian Eastern Bible 1994
Պիտի յառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, եւ ուրախանալու են երկրի վրայ, որովհետեւ այն ցօղը, որ
Armenian NEA
Պիտի հառնեն ու կանգնեն մեռածները, որոնք գերեզմաններում են, և ուրախանալու են երկրի վրա, որովհետև այն ցողը, որ քեզնից է, բժշկություն է նրանց համար, իսկ ամբարիշտների երկիրը պիտի կործանվի։