Isaiah 26:5 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քանզի անիկա բարձր տեղեր բնակողները կը խոնարհեցնէ, Բարձր քաղաքը կը ցածցնէ, Զանիկա հողի հետ հաւասար կ’ընէ։
Armenian 2018
որովհետև նա խոնարհեցրեց բարձունքների բնակիչներին, բարձր քաղաքը. նա այն ցած քաշեց ու իջեցրեց մինչև գետին, մինչև փոշի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ նա խոնարհեցնում է բարձր բնակողներին, բարձր բերդը. Նա նորան ցածացնում է, ցած է քաշում նորան մինչեւ գետինը, նա նորան նկուն է անում մինչեւ փոշին։
Armenian Eastern Bible 1994
Դու, որ խոնարհեցրիր եւ ներքեւ իջեցրիր բարձունքների բնակիչներին, հզօր քաղաքներն ես կործանում եւ գետնին հաւասարեցնում
Armenian NEA
Դու, որ խոնարհեցրիր և ներքև իջեցրիր բարձունքների բնակիչներին, հզոր քաղաքներն ես կործանում և գետնին հավասարեցնում դրանք։