Isaiah 28:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Հիմա ծաղր ընողներ մի՛ ըլլաք, Որպէս զի չըլլայ թէ ձեր կապանքները աւելի ուժովնան. Քանզի զօրքերու Տէր Եհովային կողմէ Բոլոր երկրին վրայ աւերումի վճիռ մը լսեցի։
Armenian 2018
Եվ հիմա ծաղրողներ մի՛ եղեք, որ ձեր կապերն ավելի չամրանան, որովհետև կործանման վճիռ եմ լսել ամբողջ երկրի վրա Զորությունների Տեր Աստծու կողմից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ հիմա ծաղր անողներ մի լինիք, որ ձեր կապերը աւելի չպնդանան, որովհետեւ լսեցի այն որոշուածն ու սահմանուածը Զօրաց Եհովայ Տիրոջ կողմանէ բոլոր երկրի վերայ։
Armenian Eastern Bible 1994
Իսկ դուք մի՛ ցնծացէք, որ չամրանան ձեր կապանքները, քանզի Տիրոջից, Զօրութիւնների Տիրոջից լսեցի այնպիսի հաստատուն ու
Armenian NEA
Իսկ դուք մի՛ ցնծացեք, որ չամրանան ձեր կապանքները, քանի որ Տիրոջից՝ Զորությունների Տիրոջից, լսեցի այնպիսի հաստատուն ու կտրուկ բաներ, որ նա կատարելու է ողջ երկրի վրա։