Isaiah 29:10 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քանզի Տէրը ձեր վրայ թմրութեան ոգի թափեց Ու ձեր աչքերը գոցեց. Մարգարէներն ու ձեր գլխաւորները, Որոնք տեսիլք կը տեսնէին, կուրցուց։
Armenian 2018
որովհետև Տերը թմբիրի ոգի է թափել ձեզ վրա, փակել է ձեր՝ մարգարեներիդ աչքերը և քողարկել է ձեր՝ տեսանողներիդ գլուխները։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ Տէրը ձեզ վերայ թմրութեան հոգի է թափել, եւ կապել է ձեր աչքերը, մարգարէներին, եւ ձեր գլխաւորներին, որ տեսիլք էին տեսնում, քօղարկել է։
Armenian Eastern Bible 1994
քանզի Տէրը ձեզ յիմարութեան ոգի խմեցրեց եւ խցանեց ձեր, ձեր մարգարէների, ձեր իշխանների ու ձեր տեսանողների աչքերը։
Armenian NEA
քանի որ Տերը ձեզ հիմարության ոգի խմեցրեց և խցանեց ձեր, ձեր մարգարեների, ձեր իշխանների ու ձեր ծածկատեսների աչքերը։