Isaiah 29:18 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն օրը խուլերը գրքին խօսքերը պիտի լսեն, Կոյրերուն աչքերը մէգէն ու խաւարէն ազատուելով ՝ պիտի տեսնեն։
Armenian 2018
Եվ այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը, և մթից ու խավարից ազատված ՝ կտեսնեն կույրերի աչքերը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ այն օրը խուլերը կլսեն գրքի խօսքերը, եւ մէգիցն ու խաւարիցը կտեսնեն կոյրերի աչքերը։
Armenian Eastern Bible 1994
Այն ժամանակ խուլերը պիտի լսեն այդ գրուածքի խօսքերը, եւ խաւարի ու մէգի մէջ գտնուող կոյրերի աչքերը պիտի տեսնեն.
Armenian NEA
Այն օրը խուլերը պիտի լսեն այդ գրվածքի խոսքերը, և խավարի ու մեգի մեջ գտնվող կույրերի աչքերը պիտի տեսնեն.