Isaiah 3:24 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Որպէս զի անուշահոտութեան տեղ փտտութիւն Ու գօտիի տեղ չուան Եւ գանգուր մազերու տեղ կնտութիւն Եւ լանջագեղ կամարի տեղ քուրձի գօտի Ու գեղեցկութեան տեղ խարան ըլլայ։
Armenian 2018
Անուշահոտությունների փոխարեն փտության հոտ պիտի լինի, զարդագոտու փոխարեն՝ պարան, հյուսած խոպոպիկի փոխարեն՝ ճաղատություն, շքեղ պատմուճանի փոխարեն՝ քուրձից հագուստ, գեղեցկության փոխարեն՝ խարան։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ խնկեղէնների փոխարէն կլինի փտութիւն, եւ գօտիի տեղ՝ չուան, եւ հիւսուած խոպոպիկի տեղ՝ կնտութիւն. եւ լանջագեղ կամարի տեղ՝ քրձեայ գօտի, գեղեցկութեան տեղ՝ խարան։
Armenian Eastern Bible 1994
Եւ քո արարքների պատճառով անուշահոտութիւնների փոխարէն փոշի պիտի լինի, զարդանախշ զգեստների փոխարէն՝ չուան գօտի,
Armenian NEA
Քո գործերի պատճառով անուշահոտությունների փոխարեն փոշի պիտի լինի, մեջքի նուրբ գոտու փոխարեն՝ պարանե գոտի, ոսկյա գլխազարդի փոխարեն՝ ճաղատություն, իսկ ոսկեհյուս դիպակի փոխարեն քուրձ պիտի հագնես։