Isaiah 30:13 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Անոր համար այս անօրէնութիւնը Բարձր պարիսպի մը՝ իյնալու վրայ եղող Ուռեցած ճեղքուածքի պէս պիտի ըլլայ ձեզի, Որուն կործանումը յանկարծակի՝ մէկ վայրկեանի մէջ՝ պիտի գայ։
Armenian 2018
դրա համար էլ այս անօրենությունը ձեզ համար կլինի բարձր պարսպի նման, որն ուռած և ճաքած է, որը փլուզման ենթակա է, և որի կործանումը վրա կհասնի հանկարծակի, միանգամից։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Նորա համար այս անօրէնութիւնը ձեզ համար կլինի բարձր պարսպի վերայ ուռած վայր ընկնող փլուածքի պէս, որի կործանումը յանկարծակի անկարծ կգայ։
Armenian Eastern Bible 1994
Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը. «Որովհետեւ դուք անարգեցիք այդ խօսքերը եւ ապաւինեցիք սնոտի ստին,
Armenian NEA
այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկույն խորտակված պարսպի պես, որը գրավված է, և որին հանկարծակի կործանում է հասել։