Isaiah 30:22 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն քու քանդակած արծաթ կուռքերուդ ծածկոցները Ու ձուլածոյ ոսկի կուռքերուդ զարդերը պիղծ պիտի համարես, Զանոնք դաշտանի լաթի պէս պիտի նետես։ Անոնց ամէն մէկուն պիտի ըսես. «Դո՛ւրս ելիր»։
Armenian 2018
Այն ժամանակ դու անմաքուր կհամարես քո կուռքերի արծաթապատումն ու քո արձանների ոսկե ձուլվածքը, դու դրանք ցիրուցան կանես դաշտանի շորի պես և դրանց կասես՝ դո՛ւրս։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Այն ժամանակ դուք պիղծ կհամարէք՝ դու քո արծաթի կուռքերի ծածկոցները, եւ դու քո ոսկիի կռածոյների ձուլուածքը. Դու ցիրուցան կանես դաշտանի շորի պէս, դու նորանց ասելու ես՝ Դո՜ւրս։
Armenian Eastern Bible 1994
եւ ականջներդ քեզ մոլորեցնողների յետեւից լսելու են նրանց ասած խօսքերը, թէ՝ « Սա է ճանապարհը, այստեղով գնանք», եւ կամ
Armenian NEA
Դու պիտի պղծես արծաթապատ և ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք և թափես դաշտանի ջրի նման, պիտի հեռացնես դրանք աղբի նման։