Isaiah 31:1 — Compare Translations
5 translations compared side by side
Armenian 1853
Վա՜յ անոնց, որ օգնութեան համար Եգիպտոս կ’իջնեն Ու ձիերու կը վստահին եւ կառքերու կ’ապաւինին, որովհետեւ շատ են Ու ձիաւորներու՝ որովհետեւ խիստ զօրաւոր են, Սակայն Իսրայէլի Սուրբին չեն նայիր Ու Տէրը չեն փնտռեր։
Armenian 2018
Վա՜յ նրանց, որոնք օգնության համար իջնում են Եգիպտոս, ապավինում են ձիերի, վստահում են մարտակառքերի, որովհետև շատ են, և ձիավորների, որովհետև խիստ զորավոր են։ Սակայն չեն նայում Իսրայելի Սրբին և չեն փնտրում Տիրոջը։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Վա՜յ նորանց, որ իջնում են Եգիպտոս օգնութեան համար, եւ ձիերի են ապաւինում եւ կառքերի վստահում, որ շատ են. Եւ ձիաւորների, որ խիստ զօրաւոր են. Եւ չեն ապաւինում Իսրայէլի Սուրբին, եւ Տիրոջը չեն խնդրում։
Armenian Eastern Bible 1994
Վա՜յ նրանց, ովքեր օգնութիւն գտնելու համար իջնում են Եգիպտոս, ովքեր հեծեալներին ու մարտակառքերին են ապաւինում, թէ
Armenian NEA
Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս, ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են, և ձիերի մեծ բազմությանը. նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում, Աստծուն չէին փնտրում։