Isaiah 32:14 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Քանզի պալատները երեսէ պիտի ձգուին, Աղմկայոյզ քաղաքը պիտի լքուի, Բերդերն ու պարիսպները յաւիտեան քարայրներ պիտի ըլլան, Ցիռերու զուարճութեան համար ու խաշինքներու արօտ ըլլալու համար,
Armenian 2018
քանզի ամրոցը կթողնվի, աղմկալից քաղաքը կլքվի, միջնաբերդն ու աշտարակն ընդմիշտ որջեր կլինեն, որտեղ ցիռերը կզվարճանան, և հոտերը կարածեն,
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Որովհետեւ պալատը թողուած է, քաղաքի աղմուկը՝ ձգուած, Օփէլ ու աշտարակը յաւիտեան քարայրների տեղ պիտի լինեն ցիռերի զուարճութեան՝ խաշինքների արօտ լինելու համար։
Armenian Eastern Bible 1994
Պիտի լքեն այդ քաղաքի հարստութիւնը եւ ցանկալի տները, քո աւանները յաւիտենապէս քարանձաւների պիտի վերածուեն, ցիռերը
Armenian NEA
Պիտի լքեն այդ քաղաքի հարստությունը և ցանկալի տները, քո ավանները հավիտենապես քարանձավների պիտի վերածվեն, վայրի էշերը պիտի զվարճանան այնտեղ, և հոտերը պիտի արածեն,