Isaiah 32:16 — Compare Translations

5 translations compared side by side

Armenian 1853
Այն ատեն անապատին մէջ իրաւունքը պիտի բնակի Ու պտղաբեր արտին մէջ արդարութիւնը պիտի հանգչի։
Armenian 2018
Այն ժամանակ իրավունքը անապատում կհաստատվի, և արդարությունը պտղաբեր արտում կբնակվի։
Armenian Ararat 1896 (Արարատ Թարգմանություն)
Եւ անապատումը կբնակուէ իրաւունքը, եւ արդարութիւնը պտղաբեր արտումը կնստի։
Armenian Eastern Bible 1994
եւ իրաւունքը հանգրուանի անապատում, արդարութիւնը բնակուի Քերմէլում։
Armenian NEA
և իրավունքը հանգրվանի անապատում, արդարությունը բնակվի Քերմելում։